20:12  ,  26 հուլիսի, 2019

«Ռեալը» ձեռք բերեց «Սարագոսայի» 20-ամյա կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել իսպանական «Սարագոսայի» կիսապաշտպան Ալբերտո Սորոյին։ 20-ամյա իսպանացի խաղացողը կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է «Սարագոսայի» կայքը։

«Ռեալը» Սորոյին մեկ տարվա վարձակալությամբ թողել է «Սարագոսայում», որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում։

Անցած մրցաշրջանում Սորոն մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում