19:20  ,  26 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» մերժել է Դիբալայի տրանսֆերի համար «Տոտենհեմի» առաջարկը

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մերժել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի համար անգլիական «Տոտենհեմի» արած 50 միլիոն եվրոյի առաջարկը, հաղորդում է La Stampa-ն:

Նշվում է, որ «Յուվենտուսը» դեմ չէ վաճառել Դիբալային, սակայն միայն այն դեպքում, երբ 25-ամյա արգենտինացի խաղացողի համար ստանա շուրջ 90 միլիոն եվրոյի առաջարկ: Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:

Դիբալան անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Իտալական ակումբը Դիբալայի համար 2015-ին «Պալերմոյին» վճարել է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում