23:42  ,  25 հուլիսի, 2019

Մահացած բռնցքամարտիկ Դադաշեւի մրցակիցը հրաժարվել է հոնորարից

Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Սաբրիել Մատիասը հրաժարվել է 75 հազար դոլար հոնորարից, որը պետք է ստանար ռուսաստանցի Մաքսիմ Դադաշեւի հետ մենամարտում տարած հաղթանակի համար, հաղորդում է Boxing News 24-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հուլիսի 20-ին Մատիասի հետ մենամարտում ստացած վնասվածքներից 28-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկը մահացել է հուլիսի 23-ին։

Ամբողջ մենամարտի ընթացքում Դադաշեւը բազմաթիվ ծանր հարվածներ է ստացել գլխին։ 11-րդ ռաունդում նրա թիմն ընդունել է պարտությունը։ Դադաշեւը ստացել էր 319 հարված։ Դրանցից 266-ը եղել էր ուժային։ Մենամարտից հետո Դադաշեւը ուղեղի այտուցների հետեւանքով վիրահատվել էր, սակայն փրկել նրա կյանքը չէր հաջողվել։

Դադաշեւը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 14 մենամարտ, տարել 13 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում