22:55  ,  25 հուլիսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտը» պարտվեց «Ստյաուային»՝ 0։3 (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ստյաուային»։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։3 հաշվով։

60-րդ րոպեին ռումինացի հարձակվող Ֆլորին Տենասեն բացեց հաշիվը, իսկ 8 րոպե անց ռումինացի պաշտպան Յուլիան Կրիստյան կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 82-րդ րոպեին «Ստյուայի» երրորդ գոլը խփեց ռումինացի հարձակվող Ֆլորինել Կոմանը։

Պատասխան հանդիպումը Բուխարեստում տեղի կունենա օգոստոսի 1-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 0։3 

Ֆլորին Տենասե, 60, Յուլիան Կրիստյա, 68, Ֆլորինել Կոման, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով