23:08  ,  25 հուլիսի, 2019

«Արսենալը» պայմանագիր կնքեց «Սենթ-Էթյենի» պաշտպանի հետ

Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Սենթ-Էթյենի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ։ 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն անգլիական թիմին կմիանա հաջորդ ամռանը, իսկ հաջորդ մրցաշրջանը վարձակալության կանցկացնի «Սենթ-Էթյենում», հաղորդում է «Արսենալի» կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի գումարը 29 միլիոն եվրո է։

Ֆրանսիայի առաջնությունում Սալիբան մասնակցել է 16 հանդիպման։ Նա նաեւ հանդես է եկել Ֆրանսիայի մինչեւ 16 եւ մինչեւ 20 տարեկանների հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում