20:04  ,  25 հուլիսի, 2019

«Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Լոնդոնի «Արսենալում»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ստացել է 8 համարը։

«Շատ հպարտ եմ միանալ «Արսենալին»։ Վստահություն ունեմ գլխավոր մարզիչի նկատմամբ, ինչը կարեւոր է ինձ համար։ Գիտակցում եմ պատասխանատվությունը՝ հագնելով այս խաղաշապիկը»,- Սեբալյոսի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։

Սեբալյոսը 2017-ին է տեղափոխվել «Ռեալ» «Բետիսից» 16,5  միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում