18:16  ,  25 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» հաղթում է «Յաբլոնեցին» Միրանյանի դուբլի շնորհիվ (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Գյումրիում մրցում է չեխական «Յաբլոնեցի» հետ։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Արթուր Միրանյանը, որն արդեն 6-րդ րոպեին հրաշալի հարվածով բացեց հաշիվը, իսկ 30-րդ րոպեին կրկնապատկեց։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Փյունիկ» (Հայաստան) - «Յաբլոնեց»  (Չեխիա)՝ 2։0 (առաջին խաղակես)

Արթուր Միրանյան, 6, 30

«Փյունիկ»․ Անդրիա Դրագոեւիչ, Արմեն Մանուչարյան, Կրիստի Մարկու, Մաքսիմ Ժեստոկով, Անտոնիո Ստանկով, Արտակ Եդիգարյան, Սերգեյ Շեւչուկ, Էրիկ Վարդանյան, Ստանիսլավ Եֆիմով, Արտյոմ Սիմոնյան, Արթուր Միրանյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս