21:50  ,  24 հուլիսի, 2019

Աշխարհի Գավաթ․ Հայաստանը կներկայացնի 4 շախմատիստ

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակիցների ցուցակը։

Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսեսյանը։

Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք մրցաշարին կմասնակցի նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Աշխարհի Գավաթը նոկաուտ մրցակարգով է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում