20:16  ,  24 հուլիսի, 2019

Մարկոս Պիզելի․ Պատրաստ եմ օգնել ակումբին եւ հավաքականին

«Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ 34-ամյա ֆուտբոլիստը ղազախական թիմի հետ մեկնել է Կոկշետաու, որտեղ հուլիսի 27-ին «Ակտոբեն» Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Օկժետպեսի» դեմ։

«Վերսկսել եմ մարզումները թիմի հետ, ինձ լավ եմ զգում։ Տեւական ժամանակ աշխատում էի անհատական ծրագրով։ Նախատեսվում էր, որ խաղադաշտ կվերադառնամ օգոստոսին։

Պատրաստ եմ օգնել «Ակտոբեին» առաջիկա հանդիպումներում եւ Հայաստանի հավաքականին սեպտեմբերին կայանալիք Եվրո-2020-ին ընտրական խաղերում»,- նշեց Պիզելին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի ծանր վնասվածք էր ստացել 2018թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին, Պիզելին դարձել էր գոլի հեղինակ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով