13:38  ,  24 հուլիսի, 2019

«Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել Պաուլո Դիբալային

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալային, հաղորդում է Tuttosport-ը։

25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», քանի որ մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալու հույս չունի։

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը ցանկանում է տեղափոխության գործարքում ներառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը «Յուվենտուս»։

Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում