13:11  ,  24 հուլիսի, 2019

Ալինա Զագիտովան Ճապոնիայի վարչապետին նվիրել է ակիտա-ինուի փափուկ խաղալիք (ֆոտո)

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդունել է գեղասահքի աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնուհի Ալիգա Զագիտովային։ Երկու տարի առաջ Ակիտա պրեֆեկտուրայի իշխանություններն ու Ճապոնիայի վարչապետն անձամբ Զագիտովային նվիրել էիքն ակիտա-ինու ցեղատեսակի Մասարու շուն։

«Շատ ուրախ եմ ընդունել ձեզ իմ նստավայրում։ Ցանկանում եմ շնորհավորել գեղասահքում ունեցած հաջողությունների առթիվ։ Նաեւ ինձ հաճելի է հետեւել՝ ինչպես է մեծանում Մասարուն։ Պրեֆեկտուրայի բնակիչներն անհամբեր սպասում են՝ երբ դուք Մասարուի հետ կկարողանաք այցելել նրա պատմական հայրենիք»,- ասել է Սինձո Աբեն։

Զագիտովան շնորհակալություն է հայտնել Աբեին հրավերի համար, սակայն նշել է, որ Մասարուն վատ է տանում թռիչքները եւ խնդրել է թույլ տալ շանը մտցնել ինքնաթիռի սրահ։ Վարչապետը խոստացել է խոսել այդ թեմայով գործընկերների հետ։

Զագիտովան Աբեին նվիրել է ակիտա-ինուի փափուկ խաղալիք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում