03:53  +04,  24 հուլիսի, 2019

«Արսենալը» նույնպես մնաց 10 խաղացողով «Ռեալի» դեմ խաղում

Վաշինգտոնում ընթացող International Champions Cup-ի «Ռեալ» - «Արսենալ» խաղի արդեն առաջին խաղակեսում երկու թիմերն էլ մնացին 10 ֆուտբոլիստներով։

Արդեն 9-րդ րոպեին Արքայական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց իսպանացի պաշտպան Նաչոն, որը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում։ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ 1։0։

24-րդ րոպեին Ալեքսանդր Լյակազեթի հրաշալի փոխանցումից հետո գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշիվը։

Առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիսը երկու րոպեում երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց։ Նա խախտեց կանոնները գերմանացի Տոնի Կրոսի եւ խորվաթ Լուկա Մոդրիչի դեմ։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի մեկնարկային կազմում է։

«Ռեալ»․ Նավաս, Կարվախալ, Սերխիո Ռամոս, Մենդի, Նաչո, Կրոս, Մոդրիչ, Լուկաս Վասկես, Ազար, Յովիչ, Բենզեմա։

«Արսենալ»․ Մարտինես, Մեյթլանդ-Նայլս, Չեմբերս, Սոկրատիս, Կոլաշինաց, Ուիլոք, Ջակա, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազեթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ