02:46  ,  24 հուլիսի, 2019

Ռոնալդուն Սինգապուրում ցատկել է ոստիկանի վրա

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տարօրինակ վարքով է առանձնացել Սինգապուրում։

Մարզումներից մեկի ժամանակ խաղադաշտ է ներխուժել երկրպագու։  

Ռոնալդուն ծիծաղելով ցատկել է կարգազանցին խաղադաշտից հեռացնող ոստիկաններից մեկի վրա։

Սինգապուրում «Յուվենտուսը» 2։3 հաշվով պարտվել էր «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում