23:33  ,  23 հուլիսի, 2019

«Բավարիայի» նախկին խաղացողը նորամուտը նշեց «Ալաշկերտի» կանանց թիմում (ֆոտո)

Երեւանի «Ալաշկերտի» կանանց թիմում  նորամուտը նշեց Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի պատանեկան հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Մարալ Արթինը։

Չեմպիոնների լիգային նախապատրաստվող «Ալաշկերտի» կանանց թիմը ստուգողական հանդիպում անցկացրեց «Շիրակ-2005» տղաների թիմի հետ: Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ Պայծառ Ասատրյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով