Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել է Ջիբրալթարի «Լինքոլնին»։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։ 33-րդ րոպեին աչքի ընկավ ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն։ Ավելացված երկրորդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջոն։
Ընդմիջում է։
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»՝ 2։0 (առաջին խաղակես)
Անտոն Կոբյալկո, 33, Կոջո, 45+2
«Արարատ-Արմենիա»․ Չուպիչ, Աչենտե, Գուզ, Մենեզես, Պաշով, Համբարձումյան, Կոջո, Լիմա, Ավետիսյան, Նարսինգ, Կոբյալկո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում