19:47  ,  23 հուլիսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» հաղթում է «Լինքոլնին» (առաջին խաղակես)

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել է Ջիբրալթարի «Լինքոլնին»։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։ 33-րդ րոպեին աչքի ընկավ ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն։ Ավելացված երկրորդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջոն։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»՝ 2։0 (առաջին խաղակես)

Անտոն Կոբյալկո, 33, Կոջո, 45+2

«Արարատ-Արմենիա»․ Չուպիչ, Աչենտե, Գուզ, Մենեզես, Պաշով, Համբարձումյան, Կոջո, Լիմա, Ավետիսյան, Նարսինգ, Կոբյալկո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով