Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է նորամուտը «Բարսելոնայում»։ Նա մասնակցել է Լոնդոնի «Չելսիի» դեմ ընկերական խաղին։ 2։1 հաշվով հաղթել է անգլիական թիմը։
«Պարտության պատճառով նորամուտս այնքան էլ հաջող չէր։ Հաճելի չէ պարտություն կրելը, սակայն դա մեզ չի խանգարի ձգտել նվաճումների։ Մենք կկարողանանք աստիճանաար լավացնել խաղը եւ հասնել դրական արդյունքների»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 120 միլիոն եվրո է վճարել «Աթլետիկոյին» Գրիզմանի համար։ Մադրիդյան ակումբը պահանջում է եւս 80 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում