18:47  ,  23 հուլիսի, 2019

Դավիդ Ալաբան ցանկություն չունի տեղափոխվել «Բարսելոնա»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ցանկություն չունի տեղափոխվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», որը ցանկանում է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Bild-ը։  

Transfermarkt-ը Դավիդ Ալաբայի տրանսֆերը գնահատում է 55 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Գերմանիայի անցած առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպման, խփել երեք գոլ, կատարել երեք գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում