17:09  ,  23 հուլիսի, 2019

Գրիզման. «Բարսելոնան» չի զգում Նեյմարի կարիքը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

28-ամյա հարձակվողը բարձր է գնահատել Նեյմարին, սակայն նշել է, որ «Բարսելոնան» չի զգում նրա կարիքը:

«Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում նրան խանգարեցին վնասվածքները, սակայն բոլորը գիտեն, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ է նա: «Բարսելոնայում» հանդես են գալիս Դեմբելեն, Կոուտինյոն, Մալկոմը, որոնք առանցքային ֆուտբոլիստներ են թիմի համար: Կարծում եմ, որ «Բարսելոնայում» Նեյմարի կարիքը չեն զգում», - ասել է Գրիզմանը:

Հիշեցնենք, որ Նեյմարը լքել է «Բարսելոնան» 2017 թվականի ամռանը՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց, սակայն վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ բրազիլացին ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս