16:44  ,  23 հուլիսի, 2019

Բեյլի գործակալ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը չի հեռանա վարձավճարով

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հերթական անգամ անդրադարձել է Բեյլի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ Բեյլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և անհնար է նրա տեղափոխությունը «Ռեալից» վարձավճարով։

«Բեյլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Կարող եմ վստահեցնել, որ նա ոչ մի դեպքում վարձավճարով չի հեռանա «Ռեալից»: Նա Արքայական ակումբի ֆուտբոլիստ է, և նրա պայմանագրի ժամկետի ավարտին դեռ 3 տարի կա»,- Բեյլի գործակալի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ չի ցանկանում շարունակել աշխատանքը Բեյլի հետ և կոչ էր արել ուելսցի կիսապաշտպանին ուղիներ փնտրել Մադրիդից հեռանալու համար: Գարեթ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում