14:02  +04,  23 հուլիսի, 2019

Գրիզմանը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը նորամուտը կնշի «Բարսելոնայում» «Չելսիի» դեմ խաղում։ Գրիզմանը կատալոնական թիմի մեկնարկային կազմում է։ Պահեստայինների նստարանին է մնացել «Բարսելոնայի» մյուս նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։

«Չելսիի» կազմում նորամուտը կնշի ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

Կատալոնական ակումբի հովանավոր ճապոնական Rakuten ընկերության անվան գավաթի խաղարկության հանդիպումը տեղի կունենա Տոկիոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ