11:11  ,  23 հուլիսի, 2019

Ունաի Էմերի․ Սեբալյոսը շատ լավ խաղացող է

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին բարձր գնահատական է տվել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին, որը մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն։

«Մենք ցանկանում էինք վարձակալել մեկ խաղացողի, քննարկվել են տարբեր խաղացողներ, ակումբն աշխատել է այդ ուղղությամբ։ Սեբալյոսը շատ լավ խաղացող է։ Ես գիտեմ նրան «Բետիսում» եւ «Ռեալում» ցուցադրած խաղով։ Նա շատ լավ էր հանդես գալիս նաեւ Իսպանիայի երիտասարդական հավաքականում, որի հետ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

22-ամյա Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017-ին «Բետիսից» 16․5 միլիոն եվրոյով։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 23 հանդիպման (13-ում՝ մեկնարկային կազմ), խփել է երեք գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում