10:40  ,  23 հուլիսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հուլիսի 23-ին կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում կընդունի Ջիբրալթարի «Լինքոլնին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հայկական թիմին։ «Արարատ-Արմենիայի» հաղթանակի հավանականությունը ստացել է 1․20 գործակիցը։ «Լինքոլնի» հաղթանակը գնահատվում է 17․00, ոչ ոքին՝ 7․00 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով