09:05  ,  23 հուլիսի, 2019

«Արսենալը» 35 միլիոն եվրո է առաջարկել «Յուվենտուսի» հարձակվողի համար

Լոնդոնի «Արսենալը» նոր առաջարկ է արել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինի տրանսֆերի համար, հաղորդում է Tuttosport-ը։

Անգլիական ակումբը 19-ամյա իտալացի խաղացողի համար առաջարկել է 35 միլիոն եվրո։ «Յուվենտուսը» կհամաձայնի վաճառել Մոյզե Քինին, եթե պայմանագրում նշվի 40 միլիոն եվրոյով տրանսֆերը հետ գնելու իր առաջնահերթային իրավունքը։  

Մոյզե Քինի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Բարսելոնան», «Էվերտոնը» եւ «Սեւիլիան»։ Ֆուտբոլիստի հայրը հայտարարել էր, որ որդին ցանկանում է խաղալ Միլանի «Ինտերում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում