23:16  ,  22 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» պատրաստ է 25 միլիոն եվրոյով վաճառել աշխարհի չեմպիոնին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է 25 միլիոն եվրոյով վաճառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին, հաղորդում է Gazetta.it-ը։

32-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն ՊՍԺ-ն, «Մոնակոն», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերտոնը»։

Մատյուիդին «Յուվենտուս» է տեղափոխվել 2017-ին վեց տարի ՊՍԺ-ում անցկացնելուց հետո։

Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս