20:44  +04,  22 հուլիսի, 2019

Իվան Ռակիտիչ․ «Բարսելոնայի» օրակարգում չկա իմ տրանսֆերը, բայց հպարտ եմ, որ այլ ակումբներ ցանկանում են ձեռք բերել ինձ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է իր հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։

«Ամեն տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնվում են լուրեր, թե ես հեռանալու եմ «Բարսելոնայից»։ Ես խոսել եմ ակումբի ղեկավարության եւ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ, եւ իմ տրանսֆերը օրակարգում չէ։ Ես ցանկանում եմ մնալ, բայց բաց եմ նոր մարտահրավերների համար։

Իմ պայմանագրի մեծ մասն արդեն անցել է, եւ ես երջանիկ եմ այս ընտանիքում։ Բայց նաեւ հասկանում եմ, որ ֆուտբոլն ունի իր կանոնները, եւ ես հպարտ եմ, որ այլ ակումբներ ցանկանում են ձեռք բերել ինձ։ Դա նշանակում է, որ ես լավ եմ աշխատում»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է AS-ը։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նա «Բարսելոնա» է տեղափոխվել 2014-ին «Սեւիլիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ