19:45  ,  22 հուլիսի, 2019

WTA Baltic Open ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվել է մեկնարկում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող WTA Baltic Open մրցաշարի երկրորդ շրջան։

Մեկնարկում հայ մարզուհին մրցել է ռումինացի Իրինա Մարիա Բարայի հետ եւ 2 ժամ 6 րոպե պայքարից հետո, 4:6, 6:4, 0:4 հաշվի ժամանակ հրաժարվել է շարունակել մրցախաղը։

WTA Baltic Open-ի մրցանակային հիմնադրամը 226 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ մրցախաղում եւս Մարգարիտա Գասպարյանը ոտքի մկանների վնասվածքի պատճառով չէր կարողացել հանդիպումը հասցնել ավարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում