19:11  ,  22 հուլիսի, 2019

Եվրոպայի լիգա․ Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը չհաղթահարելուց հետո «Արարատ-Արմենիան» պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Մրցակիցը Ջիբրալթարի «Լինքոլն» է։

Վարդան Մինասյանը հայտնել է, որ թիմը վերականգնվել է ԱԻԿ-ի դեմ հանդիպումներից հետո եւ պատրաստ է առաջիկա դիմակայությանը։

«Արարատ-Արմենիան» «Լինքոլնին» կընդունի հուլիսի 23-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով