18:12  ,  22 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի Անգլիայի հավաքականի խաղացողին

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Լեսթերի» հետ Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրի տրանսֆերի հարցում, հաղորդում է independent.co.uk-ը։

Մանչեսթերյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 70 միլիոն ֆունտ ստերլինգ + 10 միլիոն բոնուս։

Անցած մրցաշրջանում Հարի Մագուայրը «Լեսթերի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ։

Անգլիայի հավաքականի հետ Մագուայրը մասնակցել է 2018թ․ աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում