17:57  ,  22 հուլիսի, 2019

Գարեթ Բեյլ vs Զինեդին Զիդան (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի հեռակա դիմակայությունը միջազգային մամուլին ստիպել է համեմատել երկու աստղերի ֆուտբոլային կարիերան։

ESPN-ն այդ առթիվ համեմատել է Բեյլի եւ ֆուտբոլիստ Զիդանի վիճակագրությունն ու տիտղոսները «Ռեալում»։ Բեյլի նվաճումները տպավորիչ են։

Զիդանը հայտարարել էր, որ բոլորի համար լավ կլինի Բեյլի հեռանալը «Ռեալից»։

Բեյլը 2013-ին է Լոնդոնի «Տոտեհեմից» 100 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում