16:26  +04,  22 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները երրորդ փուլում

Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկն» ու գավաթակիր «Ալաշկերտն» իմացան Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հնարավոր մրցակիցներին։

Երկրորդ փուլում չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ հյուսիսիռլանդական «Կրուսադերսի» դիմակայության հաղթողի հետ։

«Ալաշկերտը» Բուխարեստի «Ստյաուայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» եւ ղազախական «Օրդաբասիի» դիմակայության հաղթողի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը երրորդ փուլում։ Երկրորդ փուլում Ջիբրալթարի «Լինքոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաջորդ փուլում կմրցի  Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրտալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ:

Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ