17:10  ,  22 հուլիսի, 2019

«Արսենալը» 30 միլիոն եվրո է առաջարկել «Ռեալի» կիսապաշտպանի համար

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին։ Անգլիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

Արքայական ակումբը ցանկանում է պայմանագրում ներառել հետագայում իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը 40 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթային իրավունք։

Հիշեցնենք, որ «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր այս ամռանը 3-4 խաղացողների ձեռք բերելու ծրագրերի մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում