16:04  ,  22 հուլիսի, 2019

Գարեթ Բեյլին սպասում են Չինաստանում

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի չինական «Ցզյանսու Սունին» ակումբում, հաղորդում է sports.sina.cn-ը։ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 17 միլիոն եվրո։ Արքայական ակումբում Բեյլի աշխատավարձն այդքան է։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ չինական «Շանհայ Շենհուան»։

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ բոլորի համար լավ կլինի, եթե Բեյլը հեռանա թիմից։

Անցած մրցաշրջանում Բեյլը «Ռեալում» անցկացրեցլ է 42 հանդիպում, խփել 14 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում