15:40  ,  22 հուլիսի, 2019

Դե Խեա․ Շատ ուրախ կլինեմ ավագի թեւկապին

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոստովանել է, որ կցանկանար դառնալ թիմի ավագը։

«Զարմանալի է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի ավագ։ Իհարկե, ես շատ, շատ ուրախ կլինեմ ավագի թեւկապին։ Ես արդեն 9-րդ մրցաշրջանն եմ անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդում» եւ ամենափորձառուներից եմ։ Պետք է այդ փորձառությունը ցույց տալ խաղադաշտում եւ երիտասարդներին օգնել հասկանալ, թե ինչ է նշանակում «Մանչեսթեր Յունայթեդ»»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, 28-ամյա իսպանացի դարպասապահը կերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ մինչեւ 2025 թվականը։ 21 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում