Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «չեմպիոնական ուղու» մասնակիցների վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում Ջիբրալթարի «Լինքոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում, հաջորդ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրտալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ:
Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում