14:58  ,  22 հուլիսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը երրորդ փուլում

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «չեմպիոնական ուղու» մասնակիցների վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում Ջիբրալթարի «Լինքոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում, հաջորդ փուլում կմրցի  Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրտալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ:

Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով