13:53  ,  22 հուլիսի, 2019

Իբրահիմովիչից արմունկով գլխին հարված ստացած ֆուտբոլիստը կվիրահատվի (ֆոտո)

«Լոս Անջելեսի» 27-ամյա լիբիացի պաշտպան Մոհամեդ Էլ Մունիրը կվիրահատվի։ Պատճառը «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից արմունկով գլխին ստացած հարվածն է։

Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 20-ի կայացած ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում։ «Լոս Անջելես Գելաքսին» հաղթել էր Իբրահիմովիչի հեթ-տրիկի շնորհիվ՝ 3։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում