11:44  ,  22 հուլիսի, 2019

Խամես Ռոդրիգեսը կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»

Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է հասել «Ռեալի» հետ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում, հաղորդում է  CalcioNapoli24-ը։ «Աթլետիկոն» կվճարի 40 միլիոն եվրո։ 28-ամյա ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Նախորդ երկու մրցաշրջանը Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Նապոլին»։

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ռոդրիգեսի հետ աշխատելու ցանկություն չունի։

Անցած մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում