09:10  +04,  22 հուլիսի, 2019

«Լիվերպուլի» երկրորդ պարտությունն ԱՄՆ-ում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» ԱՄՆ-ում կրեց երկրորդ պարտությունը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Բոստոնում ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Սեւիլիայի» հետ, որն առավելության հասավ 2։1 հաշվով։

37-րդ րոպեին իսպանացի հարձակվող Նոլիտոյի գոլի շնորհիվ «Սեւիլիան» բացեց հաշիվը։ 7 րոպե անց անգլիական թիմի բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին վերականգնեց հավասարությունը։

76-րդ րոպեին հեռացվեց իսպանացիների պաշտպան Ժորիս Նյանյոն, սակայն «Սեւիլիան» 10 ֆուտբոլիստներով կարողացավ 90-րդ րոպեին խփել հաղթական գոլ։ Աչքի ընկավ հարձակվող Ալեխանդրո Պոսոն։

ԱՄՆ-ում անցկացրած առաջին ընկերական խաղում «Լիվերպուլը» 2։3 հաշվով պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային»։

Ընկերական հանդիպում

«Լիվերպուլ» - «Սեւիլիա»՝ 1։2 (տեսանյութ)

Դիվոկ Օրիգի, 44 – Նոլիտո, 37, Ալեխանդրո Պոսո, 90

Հեռացում՝ Ժորիս Նյանյոն («Սեւիլիա»), 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: