00:54  ,  22 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ Վաշինգտոնում է (ֆոտո)

ԱՄՆ-ում գտնվող Լոնդոնի «Արսենալը» Շարլոթում իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակից հետո մեկնել է Վաշինգտոն եւ արդեն մարզում է անցկացրել։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել մարզումից։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պատրաստվում է Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս