23:30  ,  21 հուլիսի, 2019

Ռոնալդուին զայրացրել է Սարիի որոշումը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին զայրացրել է իտալական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի որոշումը փոխարինել իրեն «Տոտենհեմի» դեմ ընկերական խաղում գոլ խփելուց 3 րոպե անց։

Խաղադաշտը լքելուց հետո Ռոնալդուն զայրացած ինչ-որ բան է ասել իտալացի մարզիչին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» «Տոտենհեմին» պարտվել է 2։3 հաշվով։ Ռոնալդուի հեռանալուց հետո է թուրինյան ակումբը երկու գոլ բաց թողել։

Հուլիսի 24-ին «Յուվենտուսը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։

International Champions Cup

«Յուվենտուս» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Գոնսալո Իգուաին, 56, Կրիշտիանու Ռոնալդու, 60 - Էրիկ Լամելա, 30, Լուկաս Մոուրա, 65, Հարի Քեյն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում