20:34  ,  21 հուլիսի, 2019

«Տոտենհեմը» «Յուվենտուսին» հաղթեց դաշտի կենտրոնից Քեյնի խփած գոլի շնորհիվ

Սինգապուրի «Ազգային» ստադիոնում տեղի ունեցավ International Champions Cup-ի հերթական հանդիպումը։ Լոնդոնի «Տոտենհեմը» 3։2 հաշվով առավելության հասավ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։

Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան հարձակվողներ, արգենտինացի Գոնսալո Իգուաինն ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

«Տոտենհեմից» աչքի ընկան կիսապաշտպաններ, արգենտինացի Էրիկ Լամելան ու բրազիլացի Լուկաս Մոուրան, իսկ անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ավելացված երրորդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը։ Ընդմիջմանը իտալացի Ջանլուիջի Բուֆոնին փոխարինած լեհ դարպասապահը չհասցրեց նահանջել եւ հետ մղել հարվածը։

Հուլիսի 24-ին «Յուվենտուսը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ, «Տոտենհեմի» մրցակիցը հուլիսի 25-ին կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

International Champions Cup

«Յուվենտուս» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Գոնսալո Իգուաին, 56, Կրիշտիանու Ռոնալդու, 60 - Էրիկ Լամելա, 30, Լուկաս Մոուրա, 65, Հարի Քեյն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում