19:11  ,  21 հուլիսի, 2019

Ֆուտբոլիստը դիտավորյալ շեղ է իրացրել 11 մետրանոցը

«Վոլինում» հանդես եկող Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Կոժանովը «Լվովի» հետ ընկերական հանդիպման վերջնամասում դիտավորյալ շեղ է իրացրել 11 մետրանոցը, թեեւ գոլը «Վոլինին» կփրկեր պարտությունից։

«Լվովի» ֆուտբոլիստնեը դժգոհել են մրցավարի որոշումից՝ համարելով, որ խախտում չի եղել։ Ամենայն հավանականությամբ, «Վոլինի» խաղացողները եւս համաձայն չեն եղել մրցավարի հետ։ Կոժանովի շեղ հարվածն ընդունվել է ծափահարություններով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում