16:32  ,  21 հուլիսի, 2019

Audi-ն «Բարսելոնայի» խաղացողներից պահանջել է վերադարձնել անցած տարի անվճար ստացած ավտոմեքենաները

Audi-ն «Բարսելոնայի» խաղացողներից եւ մարզիչներից պահանջել է վերադարձնել անցած տարի հովանավորչական պայմագրով անվճար ստացած ավտոմեքենաները, հաղորդում է Diario AS-ը։

«Բարսելոնայի» եւ Audi-ի պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին եւ ավտոարտադրողը կատալոնական ակումբի երեք շաբաթ է տվել ավտոմեքենաները վերադարձնելու համար կամ վճարել գինը։

Սերխիո Բուսկետս․ Audi R8 Coupe V10 Daytona Grey (192 հազար ֆունտ ստերլինգ)

Ժերար Պիկե․ Audi RS 6 Avant Performance Daytona Grey (127 հազար)

Լուիս Սուարես․ ​​Audi RS 6 Avant Performance Daytona Grey (127 հազար)

Լիոնել Մեսի․ Audi RS 6 Avant Performance Sepang blue (127 հազար)

Նելսոն Սեմեդու․ Audi Q7 Carrara white (75 հազար)

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն․ Audi SQ5 TFSI Mythos black (71 հազար)

Էռնեստո Վալվերդե․ Audi Q7 e-tron quattro Florett silver (65 հազար)

Ժորդի Ալբա․ Audi Q7 Sepang blue (65 հազար)

Իվան Ռակիտիչ․ Audi Q7 Daytona Grey (65 հազար)

Ֆիլիպե Կոուտինյո․ Audi Q7 3.0 TDI (65 հազար)

Ուսման Դեմբելե․ Audi RS3 Sportback Panther, black (56 հազար)

Սերժի Ռոբերտո․ Audi RS3 Sportback Catalunya red (56 հազար)

Սամուել Ումտիտի․ Audi RS3 Sportback Catalunya red (56 հազար)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում