14:15  ,  21 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է իտալական «Ֆիորենտինայի» դեմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

International Champions Cup-ի խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել էր 3։0 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English