09:14  ,  21 հուլիսի, 2019

«Արսենալի» վստահ հաղթանակն ԱՄՆ-ում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» ԱՄՆ-ի Շարլոթ քաղաքում International Champions Cup ընկերական մրցաշարի հանդիպում է անցկացրել իտալական «Ֆիորենտինայի» հետ։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավոր թիմը վստահ հաղթանակ է տարել 3։0 հաշվով։

Անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիան դարձավ դուբլի հեղինակ, աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլոկը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։

Հուլիսի 24-ին «Արսենալը» կխաղա Մադրիդի «Ռեալի»։

International Champions Cup

«Արսենալ» - «Ֆիորենտինա»՝ 3։0 (տեսանյութ)

Էդվար Նկետիա, 15, 65,  Ջոզեֆ Ուիլոկ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում