22:51  ,  20 հուլիսի, 2019

Եվրո-2019․ Պորտուգալիա - Հայաստան՝ 4։0, Իսպանիա - Իտալիա՝ 2։1

Երեւանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին A խմբում ընդգրկված թիմերը։

Հայաստանի Մ-19 թիմը Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ մրցեց պորտուգալացիների հետ եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։

Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով ուժեղ էր իտալացիներից։

Պորտուգալիան ու Իսպանիան վաստակեցին 7-ական միավոր եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։ Իտալիան 3 միավորով երրորդն է։ Հայաստանի թիմը երեք պարտությունից հետո եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Մ-19, Եվրո-2019, A խումբ, երրորդ տուր

Պորտուգալիա - Հայաստան՝ 4։0

Վիտոր Ֆերեյրա, 34, 11մ, Ժոաու Մարիու, 50, Տիագու Գովեյա, 67, 88

Իսպանիա - Իտալիա՝ 2։1

Լորենցո Գավիոլի, 60, ինքնագոլ, Աբել Ռուիս, 68, 11մ - Դավիդե Մերոլա, 36

Հեռացում՝ Իենոմա Ուդոգիե (Իտալիա), 83, երկրորդ դեղին քարտ

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով