23:28  ,  20 հուլիսի, 2019

Գեւորգ Ղազարյանի առաջին գոլը ԱԵԼ-ում հաղթական էր (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, Լիմասոլի ԱԵԼ-ի նորեկ Գեւորգ Ղազարյանն առաջին գոլն է խփել Կիպրոսը ներկայացնող թիմի։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած ընկերական խաղում ԱԵԼ-ը մրցել է Իսրայելի Պրեմյեր լիգան ներկայացնող «Սեկցիա Նես Ցիոնի» հետ եւ առավելության է հասել նվազագույն հաշվով Գեւորգ Ղազարյանի գոլի շնորհիվ։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է առաջին խաղակեսին, աչքի է ընկել 35-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում