22:20  +04,  20 հուլիսի, 2019

«Արսենալը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվողին

Լոնդոնի «Արսենալն» այս ամռանը կփորձի ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինին։ Անգլիական ակումբը պատրաստ է 19-ամյա իտալացի ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

Եթե «Չելսիից» վերադարձած արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգաինին վաճառել կամ վարձակալությամբ այլ ակումբի հանձնել չհաջողվի, ապա Մոյզե Քինի տրանսֆերը կդառնա իրատեսական։ Բացի այդ սպասվում է, որ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կհամալրի «Յուվենտուսը» եւ այդ դեպքում էլ, Մոյզե Քինի համար բավարար խաղաժամանակ ապահովել չի հաջողվի թուրինյան ակումբին։

Անցած մրցաշրջանում Քինը «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով