21:27  +04,  20 հուլիսի, 2019

«Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպման մուտքը կլինի ազատ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» հուլիսի 25-ին կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը: Մրցակիցն է Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբը` «Ստյաուան»:

«Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպումը տեղի կունենա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։

Մուտքն ազատ է լինելու, սակայն խաղի նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառով «Ալաշկերտը» հրավիրատոմս է պատրաստել երկրպագուների համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ցանկացողները հրավիրատոմսերը հուլիսի 22-ից կարող են ստանալ «Ալաշկերտի» գրասենյակից (Սարյան 25)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով